Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն հենացատկ վարժությունում։ Հայ մարզիկը վաստակեց 15,033 միավոր։
Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ նժույգ թափեր վարժությունում երկրորդն էր: Վահագն Դավթյանը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականն օղակներ վարժությունում։