Սպորտ

Թուրք ծանրորդուհին Եվրոպայի առաջնության ժամանակ կորցրել է գիտակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի ներկայացուցիչը ծանրաձողն անհաջող բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը։

Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Տեսանյութը՝ համացանցից։