Սպորտ

Ծանրամարտիկները կվերադառնան Ադրբեջան

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել են, որ ադրբեջանցի մարզիկները չեն շարունակի մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան Ադրբեջան՝ պայմանավորված այդ երկրի դրոշը վառելու ակցիայով:

Հիշեցնենք, որ Ծանրամարտի ԵԱ բացման հանդիսավոր արարողության ժամանակ  միջադեպ տեղի ունեցավ, երբ ներկաներից մեկը բեմահարթակից վերցրեց Ադրբեջանի դրոշը, փորձեց այրել այն։ Անվտանգության աշխատակիցներն ամիջապես հեռացրեցին ակցիան իրականացնող դիզայներ Արամ Նիկոլյանին։