Սպորտ

«Սևիլյան» վերջին րոպեներին փրկում է խաղը «Օլդ Թրաֆորդում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։ Առաջին կեսում մանչեսթերյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարսել Զաբիցերը։  85-րդ րոպեին տանտերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Տայլեր Մալասիան։ 90+-րդ րոպեին ՄՅՈւ-ի կազմում ևս մեկ ինքնագոլ գրանցվեց։ Այս անգամ «աչքի ընկավ» Հարի Մագուայրը։

Հիշեցնենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին։