Ինչպես հաղորդում Է Bloomberg -ը, «Լիդսի» համասեփականատեր Անդրեա Ռադիցանին հետաքրքրված է միլանյան ակումբը Սթիվեն Չժանից և «Suning Holdings Group»-ից ձեռք բերելու հարցում: «Ներաձուրիի» արժեքը գնահատվում է 1 մլրդ եվրո։
Ռադրիցանին, ով տիրապետում է Aser Ventures ներդրումային հարթակը, մտածում է «Ինտերը» գնելու առաջարկի մասին:
Առաջարկ արվելու է, թե ոչ, կախված է նրանից՝ Ռադիցանին կվաճառի՞ «Լիդսի» բաժնեմասը Ամերիկյան ազգային ֆուտբոլային լիգայի «Սան Ֆրանցիսկո» ակումբի ամերիկյան սեփականատերերին, թե՞ ոչ: «49ers Enterprises» ընկերությանը պատկանում է «Լիդսի» բաժնետոմսերի 44%, իսկ Ռադրիցանիին՝ 56%-ը։
Դա, իր հերթին, կախված է նրանից՝ արդյոք Ուեսթ Յորքշիրի ակումբը մրցաշրջանի արդյունքներով կմնա Պրեմիեր լիգայում։ Նշենք, որ անցկացրած 30 խաղերից հետո «Լիդսը» ԱՊԼ-ում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ ընդամենը 2 միավորով առաջ լինելով հետնապահներից:
«Ինտերի» գնման առաջարկը դիտարկող ներդրողների թվում է նաև Բահրեյնում տեղակայված «Investcorp» ընկերությունը, որն անցյալ տարի հավակնում էր ձեռք բերել «Միլանը»: Այս հայտի շրջանակներում կարող են միավորվել նաև բահրեյնցի այլ ներդրողներ։