Սպորտ

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Իլկայ Գյունդողանի հետ. Culemanía

Կատալոնական «Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Մանչեթր Սիթիի» թուրք կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ․ այս մասին հայտնում է «Culemanía»-ն։ Ըստ պարբերականի՝ կատալոնական ակումբն արդեն երկու տրանսֆեր է ձևակերպել առաջիկա մրցաշրջանի համար՝ պայմանագրեր կնքելով Գյունդոգանի և «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ:

Համաձայնագրերի պաշտոնական ձևակերպումը կարող է ձգձգվել «Բարսայի»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով: Դա ավելի շատ վերաբերում է Մարտինեսի պայմանագրին։

Գյունդողանից հետո Չավիի առաջնահերթությունը հարձակման ուժեղացումն է, հատկապես՝ ձախ եզրում: Ակումբը կարող է հրավիրել Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին:

Աշխատանքներ են տարվում նաև հարձակվող-ռմբարկու ձեռք բերելու ուղղությամբ։ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ «Չելսիից», և Վիտոր Ռոկեն՝ «Ատլետիկո Պարանաենսեից», շարունակում են մնալ «Բարսելոնայի» հիմնական տարբերակները, դիտարկվում է նաև Մարկուս Թյուրամի անվճար տրանսֆերը:

Նշենք, որ Գյունդողանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: