Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Այս հանդիպման միակ գոլը խփեց «ռոսոներիների» կիսապաշտպան Իսմայել Բենասերը, որն աչքի ընկավ հանդիպման 40-րդ րոպեին:
Նշենք, որ 75-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Նապոլիի» կիսապաշտպան Անդրե Զամբո Անգուիսան՝ չորս րոպեի տարբերությամբ երկու դեղին քարտ ստանալով։
Թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Նեապոլում: