Ռուդի Գարսիան հեռացվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: «Ալ Նասր»-ը հայտարարել է Գարսիայի հետ պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ Նասրը» մարզչին մեկ խաղ է տրամադրել իրավիճակը շտկելու համար: 2022 թվականի հունիսի 29-ին նշանակված ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ թիմը Սաուդյան Արաբիայի առաջնության 23 տուրերում վաստակել է 53 միավոր և առաջատար «Ալ Իթթիհադից» հետ է մնում 3 միավորով:
Տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մարզչի աշխատանքից և թիմի խաղաոճից: «Ալ Նասր»-ի հաջորդ մրցակիցը կլինի «Ալ Հիլալը», որն առաջնության 4-րդ տեղում է: