Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Կառլո Անչելոտիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Կարիմ Բենզեման ու Մարկո Ասենսիոն։
Նշենք, որ հանդիպման 59-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով։ Վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Լոնդոնում՝ ապրիլի 18-ին։