Սպորտ

Սպերցյանը շարունակում է մնալ «Ֆիորենտինայի» տրանսֆերային թիրախը

Հոլանդական «Ֆեյենորդն» այլևս չի դիտարկում ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, սակայն ֆուտբոլիստի ծառայություններով նախկինի պես հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»։ Այս մասին հաղորդում է ռուսական Sport24-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ սպորտային լրատվականի՝ «Ֆեյենորդում» դիտարկել են 2023 թվականի ամռանը Սպերցյանի տեղափոխության տարբերակները, սակայն անձամբ ֆուտբոլիստը հասկացրել է, որ մտադիր է մրցաշրջանն անցկացնել «Կրասնոդարում»: 

«Թոփ-5 առաջնություններից Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս պահպանում է «Ֆիորենտինան»»,- ասել է աղբյուրը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 15 խաղում նրա ակտիվում կա 3 գոլ։