Երեկ հայտնի է դարձել, որ «Լիվերպուլը» հրաժարվել է «Բորուսիայի» կիսապաշտպանին գնելու պլաններից՝ ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր արժեքի պատճառով: Այժմ, ինչպես հաղորդում է գերմանական «BILD»-ը, «Ռեալ» տեղափոխությունը դարձել է Բելինգհեմի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը:
Մադրիդյան ակումբը հնարավոր տրանսֆերի համար սահմանաչափ է սահմանել։ «Սերուցքայինները» պատրաստ են «Դորտմունդին» վճարել մոտ 100 մլն եվրո. բոնուսների շնորհիվ այդ գումարը կարող է աճել մինչև 130-150 մլն:
Նշվում է, որ Բելինգհեմը անհրապույր է համարել «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և ՊՍԺ-ի առաջարկները։
Հիշեցնենք, որ 19-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: