Սպորտ

Գլեյզերներին չի գոհացրել «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու առաջարկները. առաջարկվել է մինչև 5 միլիարդ ֆունտ ստերլինգ

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերին չեն բավարարել ակումբը ձեռք բերելու համար ներկայացված հայտերը:

Գլեյզերների ընտանիքը կարծում է, որ իրենց ստացած առաջարկները բավականաչափ թանկ չեն․ հայտնում է թե Independent-ը:

«Յունայթեդը» գնելու հավակնորդներին կառաջարկվի բարելավել հայտերը բանակցությունների երրորդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի վերջին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլեյզերները ցանկանում են 6 մլրդ ֆունտ ստերլինգ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդը» վաճառելու համար: Քաթարի շեյխ Ջասիմ բին Համադ Ալ Թանին և INEOS նավթային ընկերության սեփականատեր անգլիացի Ջիմ Ռաթքլիֆն «Պրեմիեր լիգան» ներկայացնող ակումբի համար առաջարկել են մոտ 5 միլիարդ ֆունտ ստերլինգ, իսկ ֆինն գործարար և Nokia-ի նախկին թոփ-մենեջեր Թոմաս Զիլիակուսը՝ 4 միլիարդ ֆունտ ստերլինգից պակաս գումար: