Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիկոլո Բարելան ու Ռոմելու Լուկակուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։