Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հաղթեց «Բավարիային»՝ 3:0: Առաջին խաղակեսում խաղի հաշիվը բացեց Ռոդրին՝ հեռվից գրավելով Յան Սոմմերի դարպասը։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկան Բերնարդու Սիլվան՝ 70-րդ րոպեին, իսկ Էրլինգ Հալանդը՝ 77-րդ րոպեին։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի19-ին։