Սպորտ

«Մենք ցանկանում ենք ևս մեկ կախարդական գիշեր անցկացնել «Բեռնաբեուում». Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմը հուզված է Լոնդոնի «Չելսիի» հետ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ։ Նա նաև խոսել է կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի վիճակի մասին «Վիլյառելի» խաղացող Ալեխանդրո Բաենայի հետ կոնֆլիկտից հետո:

Նշենք, որ շաբաթ օրը Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղից հետո (2:3) Վալվերդեն ավտոբուսի կայանատեղիում կոնֆլիկտի մեջ է մտել Բաենայի հետ՝ ապտակելով նրան: Հարձակման պատճառը կապված է «Վիլյառեալի» խաղացողի կողմից խաղի ընթացքում Վալվերդեի ընտանիքի հասցեին արված հայտարարությանը:

«Վաղվա հանդիպումը վճռորոշ չէ, բայց այն կարող է մեզ առավելություն տալ։ Մենք հուզված ենք և ցանկանում ենք ևս մեկ կախարդական գիշեր անցկացնել «Բեռնաբեուում։ Լեմպարդը ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է։ Նա շատ լավ գիտի, թե ինչ կարող է տեղի ունենալ նման խաղում և ինչպես պատրաստել իր խաղացողներին հանդիպմանը։ Նա լավ կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ «Չելսիում» է։ Ես, իհարկե, տխուր եմ թիմում տիրող իրավիճակի պատճառով։ Ես աջակցում եմ «Չելսիին», բայց վերադառնալ այնտեղ՝ ոչ։ Հուսով եմ՝ Լեմպարդը հիանալի աշխատանք կկատարի:

Ինչ վերաբերվում է Վալվերդեին, նա լավ է, մարզվում է։ Վաղը պատրաստվում է ամեն ինչ անել դաշտում, ինչպես միշտ: Չէի ցանկանա խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել իսպանական AS-ը։