Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Այս ոչ-ոքիից «Բարսելոնան» վաստակեց 72 և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Չնայած միավորների կորստին` կատալոնական ակումբը մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում է արդեն 13 միավորով։ «Ժիրոնան», 35 միավորով, 11-րդն է։