ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մայիսի 1-ին կայցելի Տաջիկստան, որտեղ կմասնակցի CAFA-ի Կոնգրեսին:
Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, որ մայիսին տեղի կունենա նաև Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջին առաջնության վիճակահանությունը:
Հունիսի 9-21-ը Բիշքեկում և Տաշքենդում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Իրանի և Աֆղանստանի հավաքականները:
Հրավիրվել է նաև ասիական ևս մեկ երկրի հավաքական. նախնական տվյալներով՝ խոսքը Թաիլանդի հավաքականի մասին է:
Նշենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հաստատել է իր հավաքականի մասնակցությունը CAFA-ի առաջին առաջնությանը, սակայն կազմակերպիչների հետ պայմանագիր դեռ չի ստորագրվել: