Սպորտ

Ռեշֆորդը կերկարաձգի պայմանագիրը «Յունայթեդի» հետ. ֆուտբոլիստը երջանիկ է «Մանչեսթեր»-ում

Մարկուս Ռեշֆորդը երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» և կարող է երկարաձգել պայմանագիրը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ հարձակվողը գոհ է ակումբում տիրող իրավիճակից և զգում է, որ թիմը շուտով կարող է հաջողության հասնել:

Շուտով 25-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ կվարեն նոր պայմանագրի շուրջ։ Նշվում է, որ անգլիացին հավանում է աշխատանքը մարզիչ Էրիկ Տեն Հագի ղեկավարությամբ:

Բացի այդ, Մարկուսը դժգոհ է նոր համաձայնագրի վերաբերյալ «խենթ» հարցումների մասին հաղորդագրություններից: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 29 խաղում Ռեշֆորդը դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: