Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մրցավարությունում VAR համակարգի թերությունների մասին․ «Ճիշտն ասած՝ ինձ այնքան էլ դուր չի գալիս, թե ինչպես է կիրառվում VAR համակարգը։ Այժմ այն ավելի կարևոր է, քան մրցավարությունը, և հաճախ է օգտագործվում։
VAR-ը ստեղծվել է ակնհայտ սխալները շտկելու համար, բայց այժմ դրան շատ հաճախ են դիմում: Սա մի փոքր փոխելու կարիք ունի․ դեռ շատ խառնաշփոթ կա՝ ձեռքով խաղի հետ կապված», - ասել է իտալացի մասնագետը «Rai Radio 1»-ին տված հարցազրույցում: