Սպորտ

«Վալենսիայի» վրացի դարպասապահը կարող է տեղափոխվել «Լեսթեր»

Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին կարող է տեղափոխվել «Լեսթեր»։ «Լեսթերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Վալենսիայի» 22-ամյա դարպասապահի նկատմամբ:

Անգլիական ակումբը նաև վրացի դարպասապահի հետ պայմանագիր կնքելու հիմնական հավակնորդն է: Ֆուտբոլիստի գործակալը գտնվում է Լոնդոնում և աշխատում է տրանսֆերի վրա:

Գեորգի Մամարդաշվիլին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 27 հանդիպում է անցկացրել «Վալենսիայի» կազմում: Վրացի դարպասապահը 5 խաղում անառիկ է պահել դարպասը։