Ֆրենկ Լեմպարդը կիսվել է «Չելսիի» ապագա մարզչի մասին մտքերով։
Ավելի վաղ «Չելսին» հայտարարել էր Լեմպարդին մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Ֆրենկն արդեն գլխավորել է «Չելսին» 2019-2021թթ․:
«Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ նրանք ցանկանում են սկսել ճիշտ թեկնածուի որոնման գործընթացը, ով առաջ կտանի ակումբը։ Ես այստեղ եմ, որ անեմ այն ամենն, ինչ կարող եմ այս պահին: Ես չեմ կարող առաջ ընկնել․ այստեղ եմ միայն այն բանի համար, որ զբաղվեմ ինձ հատկացված հատվածով։ Իսկ հետո կերևա՝ ինչ կլինի», - ասել է Լեմպարդը։