Սպորտ

«Բարսելոնան» խոշոր հաշվով պարտվում է «Ռեալին» և դուրս մնում պայքարից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Մադրդիցիները Բարսելոնայում կայացած խաղում հաղթեցին 4-0 հաշվով։ Հյուրերի կազմում նախ աչքի ընկավ Վինիսիուսը, ապա իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց Բենզեման։

Այսպիսով, «Ռեալն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով` դուրս գալով Իսպանիայի գավաթի եզրափակիչ։

Կառլո Անչելոտիի թիմը եզրափակիչում կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին։