Սպորտ

Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում նահանջել է 2 հորիզոնականով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը 97-րդ հորիզոնականում է։ Դասակարգման աղյուսակի նախորդ հրապարակման համաձայն Հայաստանի հավաքականը նահանջել է երկու հորիզոնականով։

Լավագույն տասնյակում են Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան: