Սպորտ

Պրեմիեր լիգայում 4-րդ տեղի համար պայքարը սրվում է. «Յունայթեդը» և «Նյուքասլը» հետաձգված խաղում հաղթում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան 25-րդ և 7-րդ տուրերից հետաձգված հանդիպումներ: «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Բրենթֆորդին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը՝ 27-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Յունայթեդը» 53 միավորով 4-րդն է ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Բրենթֆորդը» 43 միավորով՝ 9-րդ։

«Նյուքասլն» էլ 7-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և հաղթեց 5-1 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձան բրազիլացի կիսապաշտպան Ժոելինտոնը և անգլիացի հարձակվող Քալում Ուիլսոնը: «Նյուքասլը» 28 խաղից հետո 53 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: