Լոնդոնի «Չելսին» սկզբունքային համաձայնության է եկել Ֆրենկ Լեմպարդին նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Ռոմանոյի՝ Լեմպարդն ընդունել է կարճաժամկետ պայմանագիր կնքելու առաջարկը, որն ուժի մեջ կլինի միայն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Այսպես, «Չելսին» կշարունակի բանակցությունները Յուլիան Նագելսմանի և Լուիս Էնրիկեի հետ՝ որպես երկարաժամկետ նախագծի թեկնածուներ:
Ռոմանոն նշում է, որ ակումբը ցանկանում էր որոշ ժամանակ տրամադրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ:
Լրագրող Դավիդ Օրնշտայնն էլ հաստատում է, որ «Չելսիում» Լեմպարդի օգնականները լինելու են Էշլի Քոուլը, Ջո Էդվարդսն ու Քրիս Ջոնսը։