Գերմանիանի Ռեգիոնալ լիգայի 30-րդ տուրում «Բավարիա II»-ը սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգ II»-ի դեմ` գոլառատ խաղում հաղթելով 3:2 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը։
Այս տուրի արդյունքներով «Բավարիա-2»-ը հավաքեց 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Ռանոսն այս խաղում խփեց իր 18-րդ և 19-րդ գոլերը մրցաշարում և «Նյուրնբերգ-2»-ի հարձակվողի Վոնիչի հետ կիսում է ռմբարկուների մրցավաքում առաջին տեղը: