Սպորտ

Ձյուդոյիստ Երվանդ Ներսեսյանը միջազգային մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալ

Ձյուդոյի մեծահասակների հավաքականը ՌԴ Խաբարովսկ քաղաքում մասնակցել է Russian Judo Tour ձյուդոյի միջազգային մրցաշարին։ 7 երկրների շուրջ 200 մարզիկներ կանանց և տղամարդկանց 14 քաշային կարգերում պայքարել են մրցանակային տեղերի համար։

Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Երվանդ Ներսեսյանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ