Սպորտ

«Ինտերը» «Յուվենտուսի» հետ խաղում վերջին րոպեներին փրկվում է պարտությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» ոչ-ոքի է խաղացել «Ինտերի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Թուրինյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Խուան Կուադրադոն 83-րդ րոպեին։ Միլանցիները նշանակված 11-մետրանոցի իրավունք ստացան հանդիպման վերջին վայրկյաններին, որը կարողացավ հաջող իրացնել Ռոմելու Լուկակուն։

«Ինտերի» կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն «Կրեմոնեզեն» ու «Ֆիորենտինան», առաջին խաղը կանցկացվի ապրիլի 5-ին։