Սպորտ

«Բարսան» պատրաստվում է Մեսսիին առաջարկել նույն աշխատավարձը, ինչ՝ Լևանդովսկուն է տալիս

«Բարսելոնան» առաջարկ է պատրաստում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է «Telemundo Deportes»-ի և «Fox Sports»-ի լրագրող Վերոնիկա Բրունատին, ՊՍԺ-ի հարձակվողին մինչև 2025թ․ կառաջարկեն պայմանագիր «1+1» մեխանիզմով՝ Ռոբերտ Լևանդովսկու աշխատավարձով, ով, ըստ վերջին տվյալների, ամսական ստանում է 2,17 միլիոն եվրո՝ հարկերը ներառյալ:

Լիոնելին կառաջարկեն նաև ակումբի հովանավորչական եկամուտներից որոշ տոկոս։ Բացի այդ, «Բարսելոնան» մտադիր է արգենտինացու համար հրաժեշտի հանդիպում կազմակերպել «Կամպ Նոու» լեփ-լեցուն տրիբունաներում:

Լիոնել Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը պատրաստ է հրաժարվել հարձակվողից: