Սպորտ

««Սուպեր լիգայի» հիմնադիրները «Կարմիր գլխարկ»-ի գայլն են, որը պատրաստ է ուտել տատիկին». ՈւԵՖԱ-ի նախագահ

ՈւԵՖԱ-ի նախագահը «Սուպեր լիգայի» հիմնադիրներին համեմատել է «Կարմիր գլխարկը» հեքիաթի հերոսի հետ․ «Նրանք ասում են, որ ցանկանում են փրկել ֆուտբոլը, բայց ճշմարտությունն այն է, որ Սուպեր լիգայի հիմնադիրները կարմիր գլխարկի գայլն են, որը պատրաստ է ուտել տատիկին: Բարեբախտաբար, ոչ ոք չի մահացել:

Սա եսասիրության, ագահության դրսևորում է, որը վեր է համերաշխությունից։ Ամոթալի սուտ. ժառանգներ՝ շինարարների փոխարեն: Նրանք պայքարում են ֆինանսական շահի համար, ոչ թե գավաթների:

Ֆուտբոլը սպորտ է մարդկանց համար: Ֆուտբոլի սեփականաշնորհումը միֆ է, և դա պետք է փոխել։ Առաջնությունները մեր նախագծի անկյունաքարն են։ Մենք ունենք ԵՄ և Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի աջակցությունը, և մենք շնորհակալություն ենք հայտնում Նասեր ալ-Խելայիֆիին:

Եթե ֆուտբոլում և հասարակության մեջ հարուստների և աղքատների միջև անջրպետը մեծանա, մոդելը կարող է կենսունակ չլինել: Ինչ-որ բան պետք է անել նաև միջին խավի համար։ Դրա համար մենք ավելացրել ենք մրցումների քանակը, օրինակ, ստեղծել ենք կոնֆերենցիաների լիգա»,- այս մասին Ալեքսանդր Չեֆերինն ասել է ՈւԵՖԱ-ի կոնգրեսում։