«Բավարիայի» նորանշանակ մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ Ժոաու Կանսելուն ունակ է բարձր մակարդակով խաղալ «Բավարիայի կազմում:
Հաղորդվում էր, որ մյունխենցիները պաշտպանին 70 միլիոն եվրոյով չեն գնի «Մանչեսթեր Սիթիից»:
«Ես սիրում եմ Կանսելուին։ Նա ամենաբարձր մակարդակի վարպետություն ունի, երկու ոտքերով է աշխատում, կարողանում է փոխանցում կատարել։ Ես ավելի քան գոհ եմ, որ նա այստեղ է: Նա մեզ պետք կգա։ Ես համոզված եմ, որ նա կարող է բարձր մակարդակով խաղալ մեզ համար», – ասել է «Բավարիայի» գլխավոր մարզիչը։