Սպորտ

«Հեշտ չէ ղեկավարել մի նվագախումբ, որտեղ երեք դիրիժոր կա». Անրին՝ ՊՍԺ-ի մասին

Թիերի Անրին ՊՍԺ-ն համեմատել է վատ կազմակերպված նվագախմբի հետ։

«Բարսելոնայի» նախկին հարձակվողը բացատրել է Լիոնել Մեսսիի՝ փարիզյան ակումբի և Արգենտինայի հավաքականի կազմերում անցկացրած խաղերի տարբերությունը:

«Հեշտ չէ ղեկավարել մի նվագախումբ, որտեղ երեք դիրիժոր կա (Խոսքը Մեսսիի, Մբապեի և Նեյմարի մասին է - խմբ.)։ Արգենտինայում նա ղեկավարում է միայնակ: Նկատելի է, թե ինչպես են նրա գործընկերներն այնտեղ նայում նրան։ Նրանք պատրաստ են մեռնել նրա համար, երբ Լեոն գտավ իր խաղը, նրան չես կարող զսպել։ Իսկ ՊՍԺ- ում ամեն ինչ այլ է», - հայտարարել է Թիերի Անրին «Amazon Prime»-ի եթերում։