Սերբ Նովակ Ջոկովիչը շրջանցել է իսպանացի Կառլոս Ալկարասին և գլխավորել պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշը, որի թարմացված տարբերակը հրապարակվել է երկուշաբթի՝ կազմակերպության պաշտոնական կայքում։
Անցյալ շաբաթ Ալկարազը Ֆլորիդայի Մայամի քաղաքում անցկացվող Masters մրցաշարի կիսաեզրափակչում պարտվեց իտալացի Յանիկ Սիններին և չկարողացավ պաշտպանել անցյալ տարվա միավորները։ Ջոկովիչը չի մասնակցել մրցաշարին ԱՄՆ կառավարության կողմից առանց պատվաստման երկիր մուտք գործելու հատուկ թույլտվությունից հրաժարվելու պատճառով։