Սպորտ

«Միլանը» հյուրընկալվելիս ջախջախում է «Նապոլիին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Միլանին»: Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրահիմ Դիասն ու Ալեքսիս Սալեմակերսը։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 51 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։ «Նապոլին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է  71 միավորով։

Հիշեցնենք, որ թիմերը միմյանց դեմ են մրցելու նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում: