Սպորտ

«Չի կարելի Պարկ դե Պրենսում սուլել թիմի լավագույն խաղացողներից մեկին». Անրին՝ Մեսսիի մասին

Թիերի Անրին խոսել է այն մասին, թե ինչպես են «ՊՍԺ»-«Լիոն» (0:1) խաղից առաջ սուլել Լիոնել Մեսսիին:

«Ամոթալի էր լսել Պարկ դե Պրենսի սուլոցը։ Չի կարելի սուլել թիմի լավագույն խաղացողներից մեկին, ով մրցաշրջանում (Լիգա 1) դարձել է 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Անձամբ ես կցանկանայի, որ նա կարիերան ավարտի «Բարսելոնայում»՝ Եվրոպայում։ Չգիտեմ՝ ինչպես կվարվի։

Ինձ դուր չեկավ, թե ինչպես նա հեռացավ «Բարսայից» այն ամենից հետո, ինչ նա արեց... հանուն ֆուտբոլի հանդեպ սիրո՝ նա պետք է վերադառնա «Բարսելոնա», - ասել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը «Amazon Prime»-ի եթերում: