Սպորտ

Պիկեն դժգոհ է Շակիրայի որոշումից. ֆուտբոլիստի երեխաները կսովորեն Ֆլորիդայի էլիտար դպրոցներից մեկում

Ժերար Պիկեն դժգոհ է հանրահայտ լիբանանա-կատալոնական ծագմամբ երգչուհի Շակիրայի՝ երեխաների հետ Մայամի տեղափոխվելու որոշումից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստից բաժանվելուց հետո երգչուհին մտադիր է երեխաների հետ տեղափոխվել ԱՄՆ:

«La Vanguardia»-ի տեղեկություններով՝ արդեն ապրիլի 11-ին՝ ԱՄՆ-ում Զատիկի տոնի արձակուրդից հետո, Պիկեի և Շակիրայի երեխաները դասերը կսկսեն Ֆլորիդայի էլիտար դպրոցներից մեկում՝ Miami Country Day-ում, որտեղ ուսուցումը տարեկան արժե 33-46 հազար դոլար:

Երգչուհու ծնողները, որոնք ներկայումս նույնպես բնակվում են Բարսելոնայում, Մայամի կժամանեն ավելի ուշ։

Հաղորդվում է, որ Ժերար Պիկեն տեղյակ է Շակիրայի ծրագրերի մասին և դժգոհ է երգչուհու որոշումից: Նախկին ֆուտբոլիստը կվճարի երեխաների ուսման վարձի կեսը։