Սպորտ

Կանանց Մ-19 հավաքականն սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 30-ից ապրիլի 10-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Տեր-Գևորգյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Յանա Հարությունյան - «Ուրարտու»
Լիլիթ Բաբայան - «Վեստ Արմենիա»
Էլլա դե Կրույֆ - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)

Պաշտպաններ

Յանա Գաբրիելյան - «Արարատ-Արմենիա»
Ռոզալինա Երիցյան - «Արարատ-Արմենիա»
Քնարիկ Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա»
Անի Օհանյան - «Ուրարտու»
Թերեզա Ավետիսյան - «Լեռնային Արցախ»
Մարիամ Կարապետյան - «Սյունիք»
Էմմա Դուզմանյան - «Մոլինո» (Ֆրանսիա)

Կիսապաշտպաններ

Էմմի Սարգսյան - «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»
Աստղիկ Ավանեսյան - «Փյունիկ»
Դիանա Բաղդասարյան - «Արարատ-Արմենիա»
Թահլիա Ոսկանյան - «Ռեյդերս» (Ավստրալիա)
Մանե Ներսեսյան - «Ռեդ Իգլս» (ԱՄՆ)
Ֆրանչեսկա Խաչատուրյանց - «ԼԱՖԿ Սո Կալ» (ԱՄՆ)

Հարձակվողներ

Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա»
Միլենա Սայադյան - «Ուրարտու»
Անի Սաֆարյան - «Նյու Յորք Շոքերս» (ԱՄՆ)

Ապրիլի 4-10-ը Հայաստանում կկայանա ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարը:

Խաղացանկը՝ ստորև.

Հայաստան – Մալթա ՝ ապրիլի 4, 12:00
Մալթա – Ֆարերյան կղզիներ՝ ապրիլի 7, 12:00
Ֆարերյան կղզիներ – Հայաստան՝ ապրիլի 10, 12:00