Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերցիայի հրավերով WBC հայաստանյան գրասենյակի համահիմնադիր, մեքսիկաբնակ գործարար Արմենակ Երիցյանի հետ Հայաստան են ժամանել Մեքսիկայի սենատի պատգամավորներ ու պաշտոնատար անձինք, հայտնում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերցիայի լրատվության բաժինը։
«Մեքսիկայի սենատում Հայոց ցեղասպանությունն ընդունելու գործում մեծ դեր ունեցած հյուրերը նշել են, որ ուրախ են Երևան ժամանելու կապակցությամբ և հայտնել, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը հայ-մեքսիկական բարեկամությունը կապող մեծ օղակ է։ Մեքսիկացի պաշտոնյաները կլինեն Հայաստանի տեսարժան վայրերում, ներկա կլինեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզմանը»,- ասված է հայտարարությունում։