Սպորտ

Կևին դե Բրույնեն փայլում է. Բելգիան հյուընկալվելիս հաղթում է Գերմանիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանիայի հավաքականը ընկերական խաղում տանը ընդունեց Բելգիայի հավաքականին։ Առաջ անցնելով նշենք, որ Քեվին դե Բրույնեի փայլուն խաղի շնորհիվ Բելգիայի հավաքականը հաղթեց Գերմանիայի հավքականին՝ 3-2 հաշվով։ 

Նախ Բրույնեի երկու գոլային փոխանցումներից հետո գոլի հեղինակ դարձան Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն և Ռոմելու Լուկակուն։ Գերմանացիները սրան պատասխանեցին Նիկլաս Ֆուլկրուգի 11 մետրանոցից խփած գոլով։ 78-րդ րոպեին դե Բրյունեն հաշվի մեջ վերականգնեց 2 գնդակի առավելությունը։ 87-րդ րոպեին Սերժ Գնաբրին կրկին նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը, սակայն գերմանացիներին պարտությունից խուսափել չհաջողվեց: