Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են իրենց մրցակիցներին
Սպորտ
29 Մարտի, 12:09
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մարիամը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհի ՄՎ Գյունայ Մամեդզադեին:Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 10 հնարավորից վաստակել են 7 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 6-րդ և 9-րդ հորիզոնականները: Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 6.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 15-րդ և 18-րդ հորիզոնականները:
Հետևեք մեզ Telegram-ում