Սպորտ

Խաչանովը հաղթում է սկզբունքային մրցակցին և դուրս գալիս Մայամիի մրցաշարի 1/4 եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մայամիում ընթացող ATP-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայազգի թենիսիստը երրորդ շրջանում հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։ 

Թենիսիստների հանդիպումը տևեց 1 ժամ 34 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Կարեն Խաչանովը կվիճարկի Ֆրանչեսկո Չերունդոլո (Արգենտինա) – Լորենցո Սոնեգո (Իտալիա) զույգի հաղթողի հետ։

Ընդգծենք, որ Խաչանովի և Ցիցիպասի դիմակայությունը սկզբունքային է հայ թենիսիստի համար, քանի որ 7 հանդիպումներից 6-ում հաղթել էր հույն թենիսիստը, և միայն մեկում էր հաղթել Խաչանովը։