Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 16 ℃

Рус Eng

Սքոթ Մաքթոմինայի դուբլը օգնում է Շոտլանդիային անակնկալ պարտության մատնել Իսպանիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպորտ

29 Մարտի, 10:57

Եվրո-2024-ի որակավորման 2-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Իսպանիային։ Շոտլանդացիները հաղթեցին 2:0 հաշվով` մատուցելով խոշոր անակնկալ։ Հանդիպման հերոս դարձավ Սքոթ Մաքթոմինայը` դառնալով դուբլի հեղինակ։

Այս խմբի մյուս խաղում Վրաստանը ոչ ոքի խաղաց Նորվեգիայի հավաքականի դեմ՝ 1-1։ Գոլի հեղինակներ դարձան Ալեքսանդր Սյորլոտը և Գեորգի Միկուտադձեն։ Նշենք, Էրլինգ Հալանդը չի մասնակցել հանդիպմանը։ 

Այս հաղթանակից հետո Շոտլանդիայի հավաքականը գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով։ Իսպանիան երկրորդն է՝ 3 միավորով, նրան հաջորդում են Նորվեգիայի և Վրաստան հավաքականները՝ 1 միավորով։ Խումբը եզրափակում է կպրոսի հավաքականը, որը միավորներ չի վաստակել։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում