Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Խորվաթիայի հավաքականը D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։ Խորվաթները հաղթեցին Թուրքիայի հավաքականին բավականին լավ խաղով՝ 2-0 հաշվով։
Խորվաթների կազմում դուբլի հեղինակ դարձավ Մատեո Կովաչիչը:
Այս խմբի մյուս խաղում Ուելսը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելությամբ հասավ Լատվիայի նկատմամբ: Հավաքականում իր 10-րդ գոլը խփեց Քիֆեր Մուրը։
Երկրորդ տուրից հետո D խմբի առաջատարը Ուելսի հավաքականն է 4 միավորով: Նույնքան միավոր ունի նաև 2-րդ տեղում գտնվող Խորվաթիան: Թուրքիան 3 միավորով 3-րդն է, Հայաստանն ու Լատիվան միավոր չունեն: Ընդգծենք, որ Հայաստանը և Լատվիան՝ ի տարբերություն մնացածի 1 խաղ են անցկացրել։