Եվրո-2024-ի ընտրական փուլի F խմբի երկրորդ տուրում Շվեդիան սեփական հարկի տակ մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ։ Սկանդինավները հաղթեցին խոշոր հաշվով՝ 5-0՝ ոչ մի շանս չթողնելով մրցակցին։
Գոլերը խփեցին Էմիլ Ֆորսբերգը, Վիկտոր Դիքերեսը, Յեսպեր Կարլսոնը և Էնտոնի Էլանգան։ Մեկ դրվագում էլ ադրբեջանցի ֆուտբոլիստը գնդակը ուղարկեց սեփական դարպասը։