Եվրո-2024-ի ընտրական փուլի B խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը արտագնա խաղում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ։ Ֆրանսիացիաները 1:0 հաշվով հաղթեցին Իռլանդիայի ընտրանուն։ Միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբում խփեց Բենժամին Պավարը։
Ֆրանսիան վաստակեց 6 միավոր և ամրապնդվեց իր խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ Նիդեռլանդներն ու Հունաստանն ունեն 3-ական միավոր։ Իռլանդիան ու Ջիբրալթարը դեռ միավորներ չեն վաստակել։