Սպորտ

«Միլանը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար. La Gazzetta dello Sport

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ Խվիչա Կվարացխելիան իր հրաշալի խաղով Եվրոպական գրանդների սկաուտների ուշադրությունը ուղղել է դեպի ռուսական ֆուտբոլային շուկա։ 

Ըստ պարբերականի՝ «Միլանը» պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել է «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Հաղորդվում է, որ «ռոսոներիները»  8 մլն եվրո են պատրաստվում առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար։ Ընդգծենք, որ «Կրասնոդարը» իր սանին գնահատում է 12 մլն եվրո։ «Միլանը» Էդուարդ Սպերցյանին դիտարկում է Բրահիմ Դիասին փոխարինող, եթե ֆուտբոլիստ որոշի լքել իտալական թիմի ճամբարը։ «Կրասնոդարի» հայազգի կիսապաշտպանը Դիասին փոխարինելու առաջնահերթ տարբերակների թվում է, եթե նա, այնուամենայնիվ, որոշի վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

Նշենք, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվ սկսել է հետաքրքրվել նաև ֆրանսիական «Մարսելը»։ Այս մասին, սակայն այլ տեղեկատվություն չի հաղորդվում։