Եվրո-2024-ի ընտրական փուլի B խմբի երկրորդ տուրում Հոլանդիայի հավաքականը տանը ընդունեց Ջիբրալթարի հավաքականին։ Հոլանդացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ջիբրալթարի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Նաթան Ակեն, ևս մեկ գոլ խփեց Մեմֆիս Դեպայը։
Այս հաղթանակից հետո Նիդեռլանդներն ու Հունաստանն խմբում ունեն 3-ական միավոր, առաջատարը՝ Ֆրանսիան է։