Եվրո-2024-ի որակավորման փուլի երկրորդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մալթայի դեմ։ Իտալացիների կազմում գոլ խփեցին Ռետեգուին ու Պեսինան:
Ռետեգին երկրորդ հանդիպումն անցկացրեց ազգային հավաքականի կազմում և կրկին աչքի ընկավ: Ֆուտբոլիստը թիմում իր նորամուտը նշեց մարտի 23-ին և խփեց Իտալիայի միակ գոլը Անգլիայի դեմ խաղում (1:2):
Իտալիան 3 միավորով բարձրացել է Եվրո-2024-ի ընտրական C խմբի աղյուսակի երկրորդ տեղ։ Մալթան վերջին՝ հինգերորդ տեղում է, թիմը երկու խաղում ոչ մի միավոր չի վաստակել։