Սպորտ

Պորտուգալիան ջախջախում է Լյուքսեմբուրգին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ։ Պորտուգալացիները 6:0 հաշվով ջախջախեցին Լյուքեմբուրգին: Թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆելիքսը, Սիլվան, Օտավիոն ու Լեաուն:

Այս հաղթանակով Պորտուգալիան 6 միավորով դուրս եկավ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի J խմբում հստակ առաջին տեղ։ Մեկ միավոր վաստակած Լյուքսեմբուրգը քառյակի նախավերջին հորիզոնականում է։