Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Անգլիայի հավաքականը C խմբի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Անգլիան մրցեց Ուկրաինայի դեմ։ Հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսի վերջնամասում, երբ անգլիացները երկու անգամ խոցեցին Անատոլի Տրուբինի դարպասը։ Աչքի ընկան Հարրի Քեյնը և Բուկայո Սական:
Երկու խաղից հետո Գարեթ Սաութգեյթի թիմը 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Ուկրաինան դեռևս միավոր չունի իր ակտիվում և եզրափակում է խումբը։
